Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական 
շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում այս մասին  գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են  հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։ 

Հուլիսի 7-ին Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում: Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։

Ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում մահացած երեխաների մայրը պատմել է, որ տանն առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ չի եղել, ինքն էլ գնացել էր Մարտակերտ օգնության հետևից և երեխաներին թողել էր տանը։ Քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում վառելիքի խնդիր կա, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցները չեն շահագործվում, կինը ստիպված է եղել Մարտակերտ հասնել ու տուն վերադառնալ ոտքով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am