Հասարակական

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։

«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը»,-նշեց Ամատունին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում