Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 79-ի. Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 79-ի. 
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 79 մարդ է մահացել և 104 մարդ փրկվել է Հունաստանի ափերին միգրանտներով նավի խորտակումից հետո: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են: Ըստ ողջ մնացածների՝ նավում եղել է 500-ից 750 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Հունաստանի իշխանություններն այս նավաբեկությունն անվանել են երկրի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը և զոհերի հիշատակին եռօրյա սուգ են հայտարարել:

1000.jpg (115 KB)

Նավը խորտակվել է Պելոպոնեսի Պիլոս քաղաքից 80 կմ դեպի հարավ-արևմուտք, հունիսի 14-ին՝ տեղի ժամանակով գիշերը ժամը 02:00-ից հետո: Ըստ հրապարակման՝ ժամը 01:40-ին նավում գտնվողներից մեկը Հունաստանի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել է, որ նավի շարժիչի աշխատանքը խափանվել է: Դրանից քիչ անց նավը շրջվել է, իսկ 10-15 րոպեի ընթացքում՝ ամբողջովին խորտակվել:

6489f078cfc66.image.jpg (57 KB)

Նավը Լիբիայից ուղևորվում էր Իտալիա: Նավի ուղևորներն, ըստ տեղական ԶԼՄ-ների, արդեն մի քանի օր է, ինչ ծովում էին: Նաև հաղորդվում է, որ Մալթայի դրոշի տակ նավարկող մի բեռնատար նավ հունիսի 13-ին մոտեցել էր միգրանտների նավին և նրանց սնունդ ու ջուր տվել:

648999c6482c9.image.jpg (63 KB)

Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են մահանում՝ փորձելով հատել Միջերկրական ծովը: Փետրվարին Իտալիայի հարավում առնվազն 94 մարդ էր մահացել նավաբեկության հետևանքով:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս տարվա ընթացքում ավելի քան 70 հազար փախստականներ և միգրանտներ են ժամանել Եվրոպական երկրներ, որոնց մեծ մասը՝ Իտալիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am