Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ուկրաինան հայտարարել է հակահարձակման առաջին արդյունքների մասին, կողմերի միջև կատարվել է գերիների փոխանակում

Ուկրաինան հայտարարել է հակահարձակման առաջին արդյունքների մասին, 
կողմերի միջև կատարվել է գերիների փոխանակում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում ազատագրել է 3 գյուղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տավրիայի ուղղությամբ պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը հայտարարել է, որ երևում են «հակահարձակման առաջին հաղթանակները, տեղայնացված արդյունքները»:

Ըստ BBC-ի՝ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում ուկրաինական զորքերը տոնում են հաղթանակը Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե և Նեսկուչնոյե բնակավայրերի մոտ:

Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել Մակարովկա բնակավայրը և առաջնագծի հարավային մասում 300 մետրից մինչև 1.5 կմ առաջ են շարժվել:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տեղեկագրում չի նշել գյուղերի գրավման մասին, փոխարենը՝ հայտարարել է, որ ռուսական ուժերը ավիահարվածներ են հասցրել Բլագոդատնոյե, Նեսկուչնոյե, Զոլոտայա Նիվա և այլ բնակավայրերին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 10-ին հաստատել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակում են սկսել:

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորքերի «Հարավային» խմբավորումը հաջողությամբ հետ է մղել ուկրաինական ստորաբաժանումների 8 հարձակում Նովոբախմուտովկա, Կրասնոգորովկա, Պերվոմայսկոյե և Մարյինկա բնակավայրերի ուղղությամբ, և որ ռուսական ուժերի պաշտպանությունը չի ճեղքվել:

Գերատեսչությունը նաև նշում է, որ բանակցությունների արդյունքում ուկրաինական կողմից վերադարձվել է 94 ռուսաստանցի զինծառայող:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հաղորդել է, որ գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձվել 95 ուկրաինացի զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am