Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քիշնևում կայացած հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը․ ԵԽ նախագահ

Քիշնևում կայացած հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ 
հանդիպմանը․ ԵԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում։

«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։

Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։ 

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Միշելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am