Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 55-րդը, Հրանտ Մելքումյանը` 95-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդ, Աննա Սարգսյանը` 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ թիմի կազմում, 14-րդն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am