Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի բոլորս ԼՂ հարցի մասին ճշմարտությունը չիմանանք․ Փաշինյան

Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է 
ծառայել, որպեսզի բոլորս ԼՂ հարցի մասին ճշմարտությունը չիմանանք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում։ 

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են ընդամենը մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է։ Ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ հիմա՝ ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ են իմանում ԼՂ հարցի մասին, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր են վերհանում։

«Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Որովհետև իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված առերեսվեց ճշմարտության մի ծավալի, որն առաջին հերթին անմարսելի էր հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անրամսելի՝ հանրության համար։ Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ տեսնում ես, թե ինչ կա կարգախոսների տակ, դա իրականում անմարսելի է»,- ասաց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am