Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են 
տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային  անվտանգային միջավայրը:

«Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում  Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am