Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից ականանետի կիրառման մասին

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից 
ականանետի կիրառման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից ականանետի կիրառման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ 

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am