Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Պեկինում հանդիպել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Մայիսի 30-ին Չինաստանի պետ​​խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Ցին Գանը հանդիպել է Tesla ընկերության  գլխավոր տնօրեն Մասկի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդում էին, որ Իլոն Մասկի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում: Ըստ Reuters-ի՝ Մասկը պետք է հանդիպի Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելի Tesla-ի գործարանը Շանհայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am