Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի չեղարկման օրենքը

Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 
պայմանագրի չեղարկման օրենքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու օրենքը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական ​​տանկեր, զրահապատ մարտական ​​մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ:    

ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1999 թվականին: Սակայն ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել փաստաթղթի ադապտացված տարբերակը, ինչն էլ Ռուսաստանին 2007 թվականին ստիպել էր հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիումի մասին։ 2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, սակայն զուտ իրավաբանորեն շարունակում էր մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am