Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման դեպքում Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերություններում դրական քայլերի. Չավուշօղլու

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման դեպքում Անկարան պատրաստ է 
Երևանի հետ հարաբերություններում դրական քայլերի. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նշել է, որ եթե երկու կողմերի միջև հաշտություն հաստատվի, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ կլինի դրական քայլերի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

«Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը: Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Չավուշօղլուն։

«Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտություն հաստատվի»,-հավելել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am