Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ- ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն

Մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ-
ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մտադրություն ունի զարգացնելու Հայաստանի միջուկային կարողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:

«Ցավոք, մեր գործող  ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա  մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան  կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ: Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

Վարչապետը նշեց, որ մոդուլային ատոմակայանները կարող են ավելի ցածր, օրինակ, 70  մեգավատ  հզորություն ունենալ, որոնք կարելի է կտորներով կառուցել: Նա հիշեցրեց, որ ներկայիս ՀԱԷԿ-ը 400 մեգավատ է:

«Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ դեռ շատ հարցեր կան», - ընդգծեց վարչապետը
։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am