Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` 
Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին  են պատկանում։ Խնդիրը խաղաղության պայմանագրի տրամաբանության մոտեցումների մասին է, խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս` խոսում ենք կոնկրետության մասին»,-  նշեց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ձևաչափ, և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։

«Երբ Արցախի ժողովուրդը խոսում է իր իրավունքների և անվտանգության մասին, նշանակում է՝ ներկա է բանակցային սեղանի շուրջ, և մեր ամբողջ բանակցային տրամաբանությունը այս առումով փոխվել է այն ժամանակ, երբ նա բացակայել է բանակցային սեղանից։ Այն պահից, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակի պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։  

Այսինքն, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար»,-եզրափակեց Արշակյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am