Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին. Պուտին

Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած արտաքին 
սահմանափակումներին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

 «Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի», - ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։

Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։

«Հենց այդպես մենք կգործենք նաև այսուհետև: Սպասվում է, որ 2022-2023 գյուղատնտեսական տարվա արդյունքներով հացահատիկի արտահանումը կկազմի մոտ 55-60 մլն տոննա», - հավելել է ՌԴ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am