Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին

Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մայիսի  21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ընդհանուր  3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am