Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու 
քննարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման «որոշակի ծրագրեր քննարկվում են»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС գործակալությանը, այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան  հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Փաշինյան-Պուտին բանակցությունների հնարավորության մասին հարցին:

Մայիսի 4-ին Պրահա կատարած այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am