Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Պատմության, մշակույթի և կատարյալ հանգստի համադրությունը. բացահայտելով Վրաստանն ու ծանոթությունը Radisson Blu հյուրանոցների ցանցի հետ

Պատմության, մշակույթի և կատարյալ հանգստի համադրությունը. բացահայտելով 
Վրաստանն ու ծանոթությունը Radisson Blu հյուրանոցների ցանցի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դժվար է գտնել գեթ մեկ հայի, որը կյանքում գոնե մեկ անգամ չի այցելել հարևան Վրաստան, ինչը բնական է, քանի որ հայերին ու վրացիներին դարեր շարունակ կապում են կրոնը, մշակույթն ու ավանդույթները:

Հայերս հաճախ ենք մեկնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ այնտեղ գտնելու այն անկյունները, տներն ու պատշգամբները, որոնցում խորհրդային տարիներին նկարահանվել են մի շարք ֆիլմեր այնպիսի մեծանուն արտիստների մասնակցությամբ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը և այլք: Շրջում ենք քաղաքում՝ փնտրելով «Հավլաբար» հայկական թաղամասը, որի բնակիչները մինչ օրս պահպանում են մեր լեզուն, ավանդական խոհանոցն ու սովորույթները, այցելում ենք հայկական եկեղեցիներ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-գիտական ու մշակութային կենտրոն՝ ևս մեկ անգամ հավաստիանալով, որ երկու ժողովուրդներն իսկապես բարեկամներ են:

a3.jpg (668 KB)

Ճանաչողական հագեցած զբոսանքներից հետո բոլորս էլ ցանկանում ենք հանգստանալ հարմարավետ հյուրանոցում և հաճելի մթնոլորտում խոսել ստացած տպավորությունների, հույզերի մասին:

000000002.jpg (459 KB)

Այդ ժամանակ օգնության է հասնում Radisson Blu Iveria հինգաստղանի հյուրանոցը, որը վրաց ականավոր քաղաքական գործիչ, բանաստեղծ Շոթա Ռուսթավելիի անվան կենտրոնական փողոցի հարևանությամբ է, փողոց, որում երկրի ազգային ժողովի շենքն է, օպերային թատրոնը և այլ մշակութային կառույցներ ու առևտրի սրահներ:

Հյուրանոցն այնպես է կառուցված, որ այցելուներին հնարավորություն է տալիս թե՛ սենյակներից, թե՛ լողավազաններից, թե՛ ռեստորաններից զմայլվել քաղաքի ամբողջ գեղեցկությամբ:

a1.jpg (1.13 MB)

Հենց այդ հյուրանոցում հանգիստը վայելելու հնարավորություն ունեցանք մենք՝ Երևանից Թբիլիսի ժամանած հայ լրագրողներս:  Մեզ զարմացրեց քաղաքի սրտում ընկած բարձրահարկ ու շքեղ հյուրանոցը, որտեղ մեզ դիմավորեցին մեկ գավաթ գինով և բարձր տրամադրությամբ:

DSC05881.jpg (1.27 MB)

Շրջելով Radisson Blu Iveria-ում՝ բացահայտեցինք, որ հսկայական շենքը, որում տեղաշարժվելը շատ հեշտ է, երկու լողավազան ունի: Հյուրերը և՛ լողում են, և՛ վայելում այն համայնապատկերը, որը բացվում է պատուհաններից: Հյուրանոցն ունի Anna Semonin սպա կենտրոն, մարզասրահ, տարբեր ռեստորաններ՝  FILINI (իտալական և միջազգային խոհանոց), UMAMI (ասիական խոհանոց), Iveria Café (եվրոպական խոհանոց), որոնցում հնարավոր է ոչ միայն համեղ ու բազմազան սնվել, այլև պարբերաբար կենդանի երաժշտություն վայելել: Հետաքրքիր են կոնֆերանսների ընդարձակ սրահները, նիստերի դահլիճները, որոնցում կարևորագույն հանդիպումներ են կազմակերպվում:

316431911_10159408446477893_6136392043502576024_n.jpg (471 KB)

301963562_10159190321972893_4763388505687948345_n.jpg (133 KB)

Հյուրանոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա Republic բազմաֆունկցիոնալ շինությունն է, որտեղ համերգներ, տարբեր հանդիսություններ են անցկացվում, իսկ ուտեստները, որոնք փորձելու առիթ ունեցանք, գրավում են թարմությամբ և նրբագեղ համով:

0000004.jpg (204 KB)

 Republic-ը կարող է հյուրընկալել 800 անձի: Նախատեսված է ինչպես մշակութային, այնպես էլ բիզնես միջոցառումների համար: Շենքի յուրահատուկ դիզայնի հեղինակը Թամարա Կվեսիտաձեն է: Նրան շատերը ճանաչում են Ալիի և Նինոյի արձանի շնորհիվ, որը տեղադրված է Բաթումիում:

_70A4147.JPG (18.56 MB)

00001.jpg (179 KB)

19889033-576f-4858-8fe6-74c16837097b.jpg (135 KB)

Հատկապես երիտասարդներին կարող է հետաքրքրել քաղաքի գիշերային կյանքը: Թբիլիսիի ամենահայտնի ակումբներից մեկը Noble Savage-ն է, ուր այցելեցինք ու վայելեցինք ակումբային թրենդային երաժշտությունը, բարձրորակ խմիչքներն ու մոռացանք, որ մարդիկ երբևէ վատ տրամադրություն են ունենում:

Հյուրընկալ և բարյացակամ անձնակազմին հրաժեշտ տալով՝ մենք ուղևորվեցինք Վրաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկը՝ Կախեթի, որը հայտնի գինեգործական կենտրոն է: Կախեթիի Թելավի քաղաքում տեղի են ունեցել խորհրդային «Միմինո» սիրված ֆիլմի նկարահանումները, ֆիլմ, որի գլխավոր դերերում Վախթանգ Կիկաբիձեն և Մհեր Մկրտչյանն են: Կինոնկարի որոշ արտահայտություններ մինչ օրս հիշում են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում:

RC Facade.jpg (5.90 MB)

Կախեթիի գողտրիկ անկյուններից մեկը Ծինանդալի գյուղն է, ուր մենք հյուրընկալվեցինք: Վառ կանաչ, գեղեցիկ ու փարթամ ծառերով հարուստ ճանապարհն անցնելուց հետո հայտնվեցինք փոքրիկ դրախտում՝ Ծինանդալիի Radisson Collection հինգաստղանի հյուրանոցում, որի կառավարիչը՝ Ալեքս Կոբելաշվիլին, մեզ դիմավորեց լայն ժպիտով՝ պատրաստակամ ծանոթացնելու տեղի հրաշքներին:

CollectionPremium2_61 (1).jpg (7.15 MB)

Հյուրանոցն ունի գեղեցիկ ու հարմարավետ համարներ, որոնց պատշգամբներից երևում են խնամված այգին և Կովկասյան լեռները, մի քանի ռեստորան, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է բազմազան ուտեստներ, սպա սրահներ, հրաշալի տեսարանով լողավազան, նշանակալի հանդիպումների համար նախատեսված սրահներ և այլն: Հյուրանոցում շրջելով՝ հնի և նորի համադրության ականատեսն ես դառնում:

DSC05358.jpg (3.61 MB)

Ժամանակակից կառույցին կից հնաոճ սրահներն են, որոնցում պահպանվում են բազմազան ու բազմատեսակ գինիներ: Հավանաբար, շատերը լսած կլինեն  Tsinandali  գինու մասին, որի մի քանի տեսակ փորձելու հնարավորություն ունեցանք և ծանոթացանք պատրաստման եղանակներին:

4a1.jpg (313 KB)

Ծինանդալիի Radisson Collection-ը ոչ միայն աչքի է ընկնում այգիներով, պուրակներով, այլև տպավորիչ բացօթյա համերգային հարթակով՝ նախատեսված 1200 հյուրի համար: Այդտեղ ամեն տարի անցկացվում է «Ծինանդալի փառատոն»-ը, որը մեկ հարկի տակ է համախմբում ականավոր դասական երաժիշտների: Նրանցից են Միխայիլ Պլետնյովը, Խաթիա Բունիաթիշվիլին և այլք:

DSC07533.jpg (2.28 MB)

322738511_505311444917122_2307050129517779924_n.jpg (723 KB)

Հյուրանոցի կառավարիչն ասում է՝ իրենք անում են հնարավորը՝ պատմության, մշակույթի և հանգստի համադրություն ստեղծելու համար և հավելում՝ հյուրանոցն անմիջական կապ ունի պատմական անձանց և իրադարձությունների հետ. Radisson Collection-ի հսկայական ու շքեղ այգու մի գողտրիկ անկյունում վրացի բանաստեղծ, հասարակական գործիչ, իշխան, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանն է:

4I1A9512.jpg (3.16 MB)

DSC06616.jpg (3.12 MB)

Վրաստանի պատմության բազմաթիվ ողբերգական, գեղեցիկ և ուրախ դեպքեր կապված են այդ կալվածքի հետ: Վրաստանի ինտելեկտուալ կյանքը 19-րդ դարում եռում էր այդ տանը: Այդտեղ են եղել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Ալեքսանդր Դյուման, Ալեքսանդր Գրիբոյեդովը, որն ամուսնացել է Ճավճավաձեի դստեր հետ, և ուրիշներ: Տուն-թանգարանում շրջելով՝ զգացինք ժամանակի շունչը, ոգին և ոգեշնչված հեռացանք այնտեղից:

4a2.jpg (265 KB)

4a3.jpg (435 KB)

4a4.jpg (332 KB)

DJI_0035.jpg (2.58 MB)

Ծինանդալի այցի ընթացքում տպավորիչ հանդիպումների պակաս չեղավ, սակայն հատկապես հետաքրքիր էր երեկոներից մեկը, որի ընթացքում մեկ սեղանի շուրջ էին լրագրողներն ու հյուրանոցի ներկայացուցիչները: Հայ-վրացական կապերի, երկու ժողովուրդների նմանությունների, տարբերությունների, փոխադարձ այցերի կարևորության և այլ թեմաների շուրջ զրույցները վառ երանգ էին ստանում դաշնակահարի գեղեցիկ կատարումների շնորհիվ: Նա նվագում էր թե՛ դասականների, թե՛ ժամանակակիցների ստեղծագործություններ: Սրահը լեփ-լեցուն էր հյուրերով. նրանցից շատերը, ոգեշնչվելով երաժշտությունից, երգում էին, պարում, ծիծաղում՝ ապահովելով ջերմ ու անմիջական մթնոլորտ: Այդ օրը մեզ եվրոպական խոհանոցի հետաքրքիր ուտեստներ մատուցեցին՝ խոստանալով հաջորդ օրը ծանոթացնել վրացական խոհանոցին:

343960149_629500778618423_7696859251392991616_n.jpg (1.23 MB)

Հայաստանի մի շարք ռեստորաններում, պանդոկներում կարելի է համեղ խինկալի, իմերեթական խաչապուրի գտնել, սակայն պետք է խոստովանել, որ Վրաստանինն ուրիշ է: Մենք մասնակցեցինք պատրաստման արարողությանը: Թվում է՝ շատ հեշտ է խմորի մեջ միսը փաթաթել, բայց իրականում դա գեղարվեստորեն անելու համար պետք է ջանք գործադրել: Չեմ կարող ասել, որ լավ ստացվեց, բայց կարողացանք պատվով կատարել առաջադրանքը: Բաց չթողեցինք նաև վրացական չուրչխելայի պատրաստմանը մասնակցելու առիթը: Այն շատ նման է հայկական սուջուխին, սակայն իր յուրահատկություններն ունի:

DSC06853.jpg (1.35 MB)

Հագեցած օրերից հետո վառ տպավորություններով, անմոռանալի հիշողություններով և կրկին Վրաստանում հյուրընկալվելու ակնկալիքով վերադարձանք Հայաստան: Վստահ եմ՝ Վրաստանում բացահայտելու շատ բան կա:

4I1A1915.jpg (1.56 MB)

2A3A0936-2.jpg (4.29 MB)

000000000006.jpeg (814 KB)

untitled#-316.jpg (17.62 MB)

Ե՛վ Radisson Collection, և՛ Թբիլիսիի Radisson Blu Iveria հյուրանոցները, և՛ Radisson Blu Batumi-ն, որը Սև ծովի ափին է, ղեկավարում է շահագործում է Վրաստանում հյուրընկալության ծառայությունների առաջատար մատակարար Silk Hospitality-ն:

Tsinandali Estate-ը վերականգնվել է Silk road group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլիի ջանքերով: Նրա շնորհիվ էլ Ծինանդալին դարձել է արվեստի մշակույթի, վրացական ավանդույթների, գինեգործության կենտրոն՝ պահպանելով Ալեքսանդր Ճավճավաձեի ժառանգությունը:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]