Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Podcast. Աշխատանքի տոնավաճառը համագործակցության լավագույն հարթակներից է

Podcast. Աշխատանքի տոնավաճառը համագործակցության լավագույն 
հարթակներից է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ արդեն երրորդ տարին է համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ։  Այս տարի միջոցառումը կկայանա մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն ՀՊՏՀ-ի բակում։ Նախագծի մասին Podcast-ի շրջանակում զրուցել ենք  տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանի հետ ։ 

MXO_5629.JPG (546 KB)

Տոնավաճառին մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ։ Այդ թվում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները, բանկեր, ապահովագրական կազմակերպություններ և այլն։  Ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ կարերայի կենտրոնը կարևորում է նմանօրինակ աշխատանքի տոնավաճառների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու բուհ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ:

Նմանատիպ ծրագրերի մշակումն ու իրականացումը միտված է  ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին հնարավորություն ընձեռելու նախ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի ընտրության և կառուցման հարցում:

Աշխատանքի տոնավաճառը այն հարթակն է, որտեղ աշխատանք առաջարկողն ու աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում առերես հանդիպել, նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, այդ թվում նաև, հնարավորության դեպքում, հետագա համագործակցության սկիզբը դնել:

Անցյալ տարի մասնակիցների թիվը հասել է 5000-ի և կազմակերպիչները  հույս ունեն, որ տարեց տարի թիվը պիտի ավելանա։

Աշխատանքի տոնավաճառը մշտապես կազմակերպվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ։  Բացի տոնավաճառից նախատեսված է նաև աշխատոժողով՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ։  Քննարկվելու են  աշխատաշուկայում առկա իրավիճակներն ու հետագա պլանների և զարգացման ձևաչափերի անհրաժեշտությունը։

Ըստ վիճակագրական տվյալների ամենապահանջված մասնագիտություններից են համարվում  ՏՏ ոլորտի մասնագետները, հաջորդիվ տնտեսագիտական մասնագիտական որակավորում պահանջող մասնագիտությունները, հաշվապահները, մարկետոլոգները, աուդիտորները, բիզնես անալիստները և այլ մասնագիտություններ։ Տոնավաճառին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ոչ մասնագիտական կրթութամբ   անձինք։ Տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար, կարող են դիմել ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ  մարզերից։ Տարիքային սահմանափակում նույնպես  չկա, թափուր հաստիքները բազմապրոֆիլ են՝ մաքրուհուց մինչև բժիշկ և խոհարար, ուսանողները ևս կարող են մասնակցել։

Զրույցը  ամբողջությամբ լսեք Armenpress-Podcast-ում։

 

Տաթև Զաքարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am