Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխատանքներ ենք տանում որոշ հատվածներում հակառակորդի նկատմամբ առավելություն ստանալու համար․ ԳՇ պետը՝ Տեղ գյուղի հատվածում իրավիճակի մասին

Աշխատանքներ ենք տանում որոշ հատվածներում հակառակորդի նկատմամբ 
առավելություն ստանալու համար․ ԳՇ պետը՝ Տեղ գյուղի հատվածում իրավիճակի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին գնահատում է հարաբերական կայուն, թեև նկատում է՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում։

«Հրադադարի ռեժիմի խախտումների նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, սակայն իրավիճակը մեր հսկողության տակ է»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ դիտորդների հետ համագործակցության մասին հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ բարձր է գնահատում նրանց հետ համագործակցությունը, բոլոր առաջացած հարցերը լուծվում են պատշաճ մակարդակով։ «Մենք առաջին հերթին ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը, ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ։ Նաև մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ փոխգործակցում ենք, համագործակցությունը գնահատում եմ բարձր։ Ես նաև կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,- ընդգծեց Ասրյանը։

Խոսելով Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ Էդվարդ Ասրյանը նշեց, որ Տեղի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը հակառակորդի հետ արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունեն նաև ստեղծած առաջնագիծ, դիրքային համակարգը կատարելագործում են։ «Օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ որոշ ուղղություններում հակառակորդի նկատմամբ նաև առավելություն ստանալու ուղղությամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]