Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե 



մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կանանց 76 կգ քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Էմմա Պողոսյանը և Տաթև Հակոբյանը:

Հայաստանի ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 100, այնուհետ` 104 կգ: Նա չֆիքսեց 107 կգ: Հակոբյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 118 և 122 կգ, այս ձևում նա արծաթե մեդալակիր է: Երկամարտի 226 կգ արդյունքով Հակոբյանը երկրորդն է Եվրոպայի այս առաջնությունում:

Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 93 կգ և 96 կգ: Հրում վարժության ժամանակ Պողոսյանը գլխավերևում պահեց 116 և 121 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 217 կգ և գրավեց 5-րդ տեղը: 

Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆերգյուն է: 

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am