Քաղաքականություն

Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:

Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 թ.-ի օգոստոսից: Նախարարությունը որոշում է կայացրել բարձրացնել այդ մակարդակը՝ հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող զինված բախումները:

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան նույնպես արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել տարածաշրջան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում