Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիայում 13 կին հայտարարել է Ժերար Դեպարդիեի կողմից ոտնձգությունների մասին

Ֆրանսիայում 13 կին հայտարարել է Ժերար Դեպարդիեի կողմից ոտնձգությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 13 դերասանուհի և մոդել հայտարարել են, որ իրենք սեռական ոտնձգությունների են ենթարկվել դերասան Ժերար Դեպարդիեի կողմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ Actu լրատվական հարթակի տվյալներով՝ «13 կին հայտնել է, որ նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել դերասանի կողմից». դա տեղի է ունեցել 2004-ից մինչև 2022 թվականներին։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Actu-ն, այդ 13 կանանցից ոչ մեկը «պաշտոնական դիմում չի ներկայացրել իրավապահ մարմիններին»:

74-ամյա դերասանի նկատմամբ 2020 թվականից քրեական գործ է վարվում նմանատիպ մեղադրանքներից հետո, որոնք ներկայացվել են դերասանուհի Շառլոտ Առնուլի կողմից:

Դեպարդիեն հրաժարվել է մամուլին մեկնաբանություններ տալ։ Դրա հետ մեկտեղ, նրա փաստաբանը հայտարարել է, որ «դերասանը կտրականապես հերքում է քրեորեն պատժելի որևէ արարքի կատարումը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am