Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի 
շրջափակումը դատապարտող միջոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

«2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ, որն ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հայրենիքն է: Շրջափակումն ամբողջությամբ խզում է Արցախի միակ հումանիտար կյանքի ճանապարհը դեպի Հայաստան՝ խոչընդոտելով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կարևոր մարդասիրական պաշարների տեղափոխումը տարածաշրջան», - ասել է Հոլդենը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Կալիֆորնիայում է ապրում ամերիկահայերի մեծ համայնք, որոնցից շատերի հարազատները և ընկերները տուժում են շարունակվող շրջափակումից:  

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվության՝ Կալիֆորնիայի նահանգային խորհուրդն այսօր ավելի ուշ կքվեարկի AJR 1 միջոցի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am