Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով

Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Խոսելով իրանա-ռուսական հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել՝ փոխարինելով նախորդը»։

Նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը, Լավրովն ասել է, որ Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասի երկրներում ճգնաժամի կարգավորման սցենարները։

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները չեղարկելուն և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա։

«Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am