Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Քիշնևի քաղաքապետին

Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Քիշնևի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետն ընդգծել է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը: Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ երկու քաղաքներն էլ ունեն գործակցության մի շարք ընդհանրություններ և հետաքրքրություններ, որոնք կձևավորեն փոխշահավետ դաշտ ու կնպաստեն կապերի ընդլայնմանը:

Քիշնևի պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am