Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարտի 24-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալները:

Երկրաշարժերից մեկի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Իսմայիլի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք , տեղի ժամանակով ժամը 11:09-ին: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Հաջորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12:27-ին: Դրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Շամխոր քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, Գյանջա  քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am