Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Խաղաղության պայմանագիր լինելու է՝ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Փաշինյանի պատասխանը Ալիևին

Խաղաղության պայմանագիր լինելու է՝ բարձրագույն մակարդակներում ձեռք 
բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Փաշինյանի պատասխանը Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը և Հայաստանի ժողովրդին ուղերձ փոխանցեց առ այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։ Վարչապետն Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը որակեց ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ և և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություների կոպիտ ոտնահարում ։

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը։ Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն կակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»,- հայտարարեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am