Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի 
քրդական համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ Նավրոզի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով:

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նավրոզ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am