Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կաթնաշոռ արտադրող ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ. ՀՀ ՍԱՏՄ

Կաթնաշոռ արտադրող ընկերություններում կիրականացվեն վերահսկողական 
միջոցառումներ. ՀՀ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ կարող են անցկացվել միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված Ստուգումների ծրագրի և քաղաքացիներից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների հիման վրա:

Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am