Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարդենիս համայնքի դպրոցականը առաջին մրցանակով է վերադարձել Մոսկվայում կայացած նկարչության միջազգային մրցույթից

Վարդենիս համայնքի դպրոցականը առաջին մրցանակով է վերադարձել 
Մոսկվայում կայացած նկարչության միջազգային մրցույթից

ԳԱՎԱՌ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 14 տարեկան ինքնուս նկարիչ Իննեսա Մարգարյանը  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «ART-PANARAMA» միջազգային մրցույթին եւ «Բնանկար» անվանակարգում զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջազգային մրցույթից հաղթանակով տուն վերադարձած տաղանդավոր նկարչուհուն վերջերս ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ նրան հանձնելով համայնքապետարանի պատվոգիրը եւ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։

«Իննեսան Վարդենիս համայնքի, Լուսակունք գյուղի անունը եւ պատիվը բարձր է պահել  միջազգային մրցույթում։ Նման տաղանդավոր երեխայով ոչ միայն պետք է հպարտանանք, այլ նաեւ պետք է աջակցենք ու քաջալերենք` ակնկալելով, որ նա դեռեւս կունենա նորանոր հաջողություններ, կանցնի ստեղծագործական հարուստ ճանապարհ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am