Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի 
մասնակցության հարցում հստակություն դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք  պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:

«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- իր հերթին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am