Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է որակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է որակում Հայաստանի և Ռուսաստանի 
հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ անկեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման կարծիք հայտնեց մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ են, ես ճգնաժամ չեմ տեսնում:  Մենք խոսում ենք, քննարկում ենք, և մենք ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասը օբյեկտիվ են: Այդ խնդիրները սուբյեկտիվ չեն, որ հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենան:  Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am