Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Այդ ապատեղեկատվությունը հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք. Արցախի ԱԳՆ

Այդ ապատեղեկատվությունը հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային 
հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

«Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ, այսպես կոչված, ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին  Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև՝ հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությանը, թե իբր ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ Ադրբեջանը կեղծ տեղեկատվական հիմքեր է ստեղծում ԼՂ-ի և Հայաստանի դեմ նոր ագրեսիա ծավալելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am