Քաղաքականություն

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ

1 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.

«Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում