Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

 ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը տրամադրված Է BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ձևավորել անկախ վճարային համակարգեր և ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ 20-յակի արտգործնախարարների խորհրդի նիստում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում տրամադրված ենք  ձևավորել հուսալի տրանսպորտային միջանցքներ, անկախ վճարային համակարգեր, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները», - ասել Է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք Դելիի գագաթնաժողովը «գոնե մասամբ թույլ կտա վերացնել այն ռիսկերը, որոնք ստեղծում Է Արևմուտքի եսասիրական քաղաքականությունը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am