Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի 
ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատակիցները պնդում են, որ ձերբակալումն անհիմն է։ 

«Այս պահին աշխատակիցների 60 տոկոսը մասնակցում է ցույցին: Ոստիկանները ձերբակալել են «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի միակ հոգեբույժին: Կալանավորումը անհիմն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավաբան Ստեփան Դավթյանը: 

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am