Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ 
տեղաշարժի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են  հեռախոսազրույցի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am