Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության 
պայմանագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այդ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը: Եվ, չնայած այս հանգամանքին, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական արձագանքը և առաջարկները: Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ, թեև Լաչինի միջանցքի արգելափակումը շարունակվում է, ինչպես նաև շարունակում են գոյություն ունենալ մնացած բոլոր մարտահրավերները, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են: «Այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները գետնի վրա»,- ասել Միրզոյանը՝ ևս մեկ վերահաստատելով, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակելու է ջանքերը տարածաշրջանում երկարատև ւ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am