Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայկական մի շարք ֆիլմեր ցուցադրվում են իտալական Sudestival փառատոնում

Հայկական մի շարք ֆիլմեր ցուցադրվում են իտալական Sudestival փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:

329521633_1570970150074817_147893694232059966_n.jpg (123 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի կինոգործիչների միությունը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակում փետրվարի 3-ին կայացել է նաև ռեժիսոր, միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» կինոնկարի պրեմիերան:

329547673_1136652083694891_5113607968964617269_n.jpg (417 KB)

«Sudestival-ն անցկացվում է իտալական Բարի քաղաքում, որը հայտնի է իր կազմակերպված հայ համայնքով, Հայաստանի հետ բազմաթիվ ծրագրերի փոխգործակցությամբ, ինչպես նաև մեր ժողովրդի մեծ անհատի՝ ֆուտուրիստ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան, ժամանակին Իտալիայի կողմից Նոբելյան մրցանակի ներկայացված, իր կյանքի մի մասը Իտալիայում և մասնավորապես Բարիում անցկացրած և Բարիում իր վախճանը գտած  Հրանտ Նազարյանցի հիմնադրամի և նրա նվիրյալ ղեկավար Կառլո Կոպպոլայի գործունեությամբ ի շահ Հայաստանի և հայ մշակույթի տարածման: Հայ կինոյի օրերին անդրադարձել է նաև մեդիան»,-ասվում է Կինեմատոգրաֆիստների միությունը:

329598738_1557086138147389_773802019607662598_n.jpg (388 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am