Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

ss2.jpg (1.22 MB)

ss4.jpg (2.24 MB)

Al Jazeera լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում արտակարգ դրություն է հայտարարել: «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներում:

ss1.jpg (1.83 MB)

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am