Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին հայտնեց, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Դրա պատճառով Արցախում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել սննդամթերքով և դեղորայքով ապահովման ոլորտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am