Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի իշխանությունները հանդես են եկել ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու օգտին

Վրաստանի իշխանությունները հանդես են եկել ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու օգտին

 ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին միայն կողջունի, եթե Մոսկվան որոշում ընդունի Վրաստանի հետ ՌԴ-ի ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը, ապա դա (Ռուսաստանի կողմից) սահմանված պատժամիջոց Էր: Եթե ՌԴ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները հանվեն, ապա դա կողջունվի մեր կողմից՝ ի շահ մեր համաքաղաքացիների ու հայրենակիցների», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կոբախիձեն: Նա չի համաձայնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ, որ թռիչքները վերսկսելու հարցում «տանգոն պետք Է երկուսով պարեն»: Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը չեղարկելու որոշումը 2019 թ.-ին ընդունել Է միակողմանի կարգով։

«Եթե նրանք չեղարկեն այդ պատժամիջոցը, դա իրենց որոշումն է: Մենք ողջունում ենք (ավիահաղորդակցության վերականգնումը), քանի որ դա բարիք կլինի մեր համաքաղաքացիների և հայրենակիցների համար: Սա է մեր դիրքորոշումը, և այս դիրքորոշումը հստակ է», - հավելել Է Կոբախիձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am