Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ի հարավում առնվազն 10 մարդ հզոր սառցափոթորկի զոհ Է դարձել

ԱՄՆ-ի հարավում առնվազն 10 մարդ հզոր սառցափոթորկի զոհ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների հարավում առնվազն տասը մարդ է զոհվել հզոր սառցափոթորկի հետևանքով, չորս նահանգներում ավելի քան կես միլիոն տնային տնտեսություններ հոսանքազրկվել են:

Այս մասին հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Weather.com կայքում հրապարակված տեղեկությունը: Սառույցն ու թաց ձյունը չորսօրյա ցուրտ ճակատ են բերել ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Դալլասում և Ֆորտ Ուորթում դպրոցները փակվել են: Մի քանի շրջաններում մարդկանց հորդորել են չերթևեկել վտանգավոր ճանապարհներով: Ավելի վաղ սառցփոթորկի պատճառով Դալլասում հարյուրավոր թռիչքներ էին չեղարկվել:

Ազգային օդերևութաբանական ծառայությունը  նախազգուշացրել է, որ չնայած սառցանձրևն այժմ դադարել է, բայց վտանգը պահպանվում է, քանի որ սառույցի հալվելուն զուգահեռ կարող են ծառեր և ճյուղեր կոտրվել: Բացի այդ, սպասվում է, որ երկրի հյուսիսային նահանգներում օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի՝ հասնելով զրոյից ցածր ջերմաստիճանի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am