Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին

Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: այսօր հաղորդում է ISNA-ն։

«Նախնական հետաքննության (արդյունքները) վկայում են, որ սիոնիստական ​վարչակարգն Է (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) պատասխանատվություն կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- մեջբերել է ISNA գործակալությունը Իրավանիի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանն օրինական և անկապտելի իրավունք ունի՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ հակազդելու սիոնիստական վարչակարգի կողմից ցանկացած սպառնալիքի կամ իրավազանցման ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարի»,- ընդգծել է Իրավանին։

Ինչպես գրում Է ISNA գործակալությունը,  Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am