Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական 
քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի 
Բերդիմուհամեդովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք, որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնց ընթացքում նախանշվել են երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարներ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը, փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և հարստացնել մեր ժողովուրդների միջև առկա բազմադարյան բարեկամության պատմական էջերը նոր ձեռքբերումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am