Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է ավելի քան 16 միլիարդ դոլարով. Bloomberg

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է ավելի քան 16 միլիարդ դոլարով. Bloomberg

 ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 16,1 մլրդ դոլարով, հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների՝ տարեսկզբից «Լուկօյլի» ղեկավար և գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 2,5 մլրդ դոլար, նրա կարողությունն աճել է մինչև 17,9 մլրդ դոլար, իսկ «Սևերստալ»-ի հիմնական բաժնետիրոջ ՝ Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 1,54 միլիարդ դոլարով՝ մինչև 20,2 միլիարդ դոլար: ТАСС գործակալությունը նշում է, որ երկու ամենահարուստ ռուսաստանցիների դրամական ակտիվների արժեքը հիմնված է շահութաբաժինների, ինսայդերական գործառնությունների, հարկերի և շուկայական կոնյունկտուրայի վերլուծության վրա: Միևնույն ժամանակ, «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը վաստակել է 1,12 միլիարդ դոլար. նրա կարողությունը կազմում է 12,7 միլիարդ դոլար (միլիարդատիրոջ դրամական ներդրումների և անձնական ակտիվների արժեքը մասամբ հիմնված է տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների և այն թվերի վրա, որոնք տրամադրել են նրա ներկայացուցիչները):

Միևնույն ժամանակ, «Եվրոխիմի» նախկին շահառու Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը նվազել է 443 մլն դոլարով՝ մինչև 12,7 մլրդ դոլար։ Մարտի 9-ին ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելուց հետո Մելնիչենկոն հեռացել է «Եվրոխիմի» տնօրենների խորհրդի և ընկերության շահառուների կազմից: 2012 թ.-ի մարտից Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որտեղ ներառված են  տվյալներ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության  մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am