Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ 
կիսաեզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին  Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝  առաջին համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում. Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսին 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին 13-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ 2023»-ը անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո, իսկ մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը:

Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]