Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 5-րդ ռուսալեզու համարը

Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 
5-րդ ռուսալեզու համարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է համանուն տեղեկագրի 2022 թվականի 5-րդ՝ ռուսալեզու համարը:  Համարն առցանց է, որին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ 

Այս թողարկման մեջ տեղ են գտել հետևյալ խորագրերը՝ «Ֆինանսական համակարգ», «Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», որոնցում զետեղված են արդիական և հետաքրքրական հոդվածներ: 

Հիշեցնենք, որ «Ամբերդ» տեղեկագրի օտարալեզու թողարկումները նպատակ են հետապնդում նպաստելու պարբերականի միջազգայնացմանը և հեղինակների ուսումնասիրությունները հասանելի դարձնելու ավելի մեծ լսարանի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am