Քաղաքականություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում

1 րոպեի ընթերցում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ,29 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան է անցկացրել Գյումրիում:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 29-ին «Բևեռ»-ը երրորդ անգամ նախաձեռնեց «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք: Սրանով, ըստ նախաձեռնողների, նպատակ ունեն ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը ապաշրջափակելու և փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս անգամ հավաքի մասնակիցները բավական քիչ էին ու հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ չշարժվելով դեպի ռազմաբազա:

Կոչերից ու ելույթներից հետո նախաձեռնողները որոշեցին գնալ քննարկելու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրել էր նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: Նույն հիմքով չեղարկվեց նաև հունվարի 15-ին նախատեսված ակցիան:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում